Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելում խորհրդակցությունները սկզբում նախատեսված էին կիրակի օրը, սակայն Նեթանյահուն դրանք տեղափոխեց հինգշաբթի՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և Իրանի արտգործնախարարի միջև առաջիկա բանակցությունների հնարավոր հետևանքները քննարկելու համար։
Բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը Օմանում՝ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ։