Արտակարգ դեպք՝ Էրեբունի Մոլում. ի՞նչ է կատարվել

Այսօր երեկոյան Երևանի Էրեբունի Մոլլ առևտրի կենտրոնի հարակից տարածքում քաղաքացիները նկատել են բարձրացող ծուխ, ինչն անհանգստություն է առաջացրել անցորդների շրջանում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնեցին, որ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները, որոնք արագորեն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքները։

Գերատեսչությունից տեղեկացրին, որ հրդեհն արդեն մարվել է։

Տուժածների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a comment