ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը, մենք չենք կարողանում այդ ռազմական բալանսը պահել, գոյատևման բյուջե է։ Բանակի համար այն ծախսերը, որոնք պետք է անեինք, չենք արել, եթե բալանսը չենք ապահովում, չենք կարող նորմալ բանակցել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Խոսելով TRIPP ուղու մասին՝ Հարությունյանը նկատեց, որ սպառնալիք է տեսնում, Թուրքիան ամեն ինչ կանի, որ Մեղրին վերցնի իր վերահսկողության տակ, իսկ նրանք ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր են։
Խոսելով ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին՝ Հարությունյանը նկատեց, որ «Ռուբիկոնը չենք անցել», բայց հարաբերությունները վտանգավոր վիճակում են, մեզ դուրս կհանեն առանց մեր ցանկության, դա մեզ Թուրքիայի գիրկը կգցի, կկորցնենք այլընտրանքը։
«Գերտերությունների պայքար է ՀՀ-ի համար, Թուրքիան լիդեր է ուզում դառնալ ռեգիոնում, Իրանն իր շահերն ունի, ՌԴ-ն՝ նույնպես, նաև ՀԱՊԿ-ը, բալասնավորված քաղաքականություն պետք է վարել, հայտարարությունները, թե ԵՄ չենք մտնում, նրանց համար համոզիչ չեն», – մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարարը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ