Երևանը չի ցանկանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել. Շոյգու

https://arm.sputniknews.ru/20260603/erevany-chi-cankanum-em-andamakcutjan-harcvov-hanraqve-anckacnel-shvojgu-102978090.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102738500_166:0:1577:1058_1920x0_80_0_0_afcfb94a8262dddccb923840e770a128.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, եվրամիություն, սերգեյ շոյգու

հայաստան, ռուսաստան, եվրամիություն, սերգեյ շոյգու

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը նշել է, որ պաշտոնական Երևանը չի ցանկանում հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության հարցով, քանի որ եթե Հայաստանի բնակչությունը դեմ լինի, ապա իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը ճգնաժամից, որը կհետևի ԵՄ-ի հետ Երևանի կապերի ընդլայնման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Ուզում եմ ուղիղ ասել՝ մենք չենք ֆինանսավորելու ո՛չ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ո՛չ եվրոպական չափանիշների անցնելու գործընթացի դյուրացումը, ո՛չ էլ դրան հաջորդող տնտեսական ճգնաժամից վերականգնվելը», – ասել է Շոյգուն։

Նրա կարծիքով` պաշտոնական Երևանը չի ցանկանում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ եթե Հայաստանի բնակչությունը դեմ լինի, իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ:

«Այդ հայտարարության հետևում կա նշված հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Միանգամայն հնարավոր է, որ բնակչությունը դեմ կքվեարկի, և այսօրվա իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ իրենց եվրոպացի հովանավորների հետ», – ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ Հայաստանի ՀՆԱ–ն ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 մլրդ դոլարից հասնելով ավելի քան 29 մլրդ դոլարի։

«Ընդ որում` վերջին երեք տարիներին 40% աճ է ապահովել», – հիշեցրել է Շոյգուն:

Նրա խոսքով` Երևանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի Հայաստանի համար, մեղմ ասած, դժվար կլինի։ Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության գրեթե ողջ իրական հատվածը կապված է ՌԴ-ի, ոչ թե Եվրոպայի հետ։

Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չի հաջողվի նաև խուսափել արդյունաբերության և բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումից:

Գազը կարող է 3-4 անգամ թանկանալ, զբոսաշրջության կրճատումից կորուստները կարող են հասնել 1,5 մլրդ դոլարի։

Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է շահավետ նախագծերի համար փոքր գումարներ հատկացնել, սակայն Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է` ԵՄ-ի հետ ինտեգրումը նշանակում է խզել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ կապերը:

«ԵՄ-ի հետ ինտեգրումը, թեկուզ այն ներկայացվի որպես դիվերսիֆիկացիա, նշանակում է խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, որքան էլ առանձին գործիչներ հավաստիացնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի», – զգուշացրել է Շոյգուն։

Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։

Leave a comment