Եվրոպացի ֆերմերները թույլ չեն տա ոտնահարել իրենց շահերը․ Քոչարյանը՝ ԵՄ արտահանման մասին

https://arm.sputniknews.ru/20260603/evrvopaci-fermernery-tujl-chen-ta-votnaharel-irenc-shahery-qvocharjany-em-artahanman-masin-102982097.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96608550_128:0:1028:675_1920x0_80_0_0_f3102f3c15009b2b47af65fd33e0898c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, եվրոպա, ռուսաստան

հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, եվրոպա, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՀՀ 2-րդ նախագահը վստահ է, որ ֆերմերների վնասները փոխհատուցելու մասին հայտարարությունները զուտ նախընտրական խոստումներ են, քանի որ վնասների նման ծավալը հնարավոր չէ փոխհատուցել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այն, ինչ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է, միտված է Ռուսաստանի հետ հակասություններն է՛լ ավելի լարելուն, էսկալացիա առաջացնելուն։ Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը սկսի արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ։

Երեկ Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե բիզնես պատվիրակություններ են գործուղվել բանակցությունների, Հայաստանի արտահանման առաջին խմբաքանակը ճանապարհին է (չնշեց, թե որ ուղղությամբ), նաև խոստացավ, որ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ֆերմերներին, որոնց արտադրանքի արտահանումն անարդարացիորեն սահմանափակվել է։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենալու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։

«Հայաստանի իշխանությունը շարունակում է այս կոնֆրոնտացիայի էսկալացիայի ճանապարհը։ Ինքն ուզում է Ռուսաստանին ցույց տալ, որ ես այլընտրանք ունեմ։ Սա էսկալացիայի ճանապարհ է, չունի այլընտրանք։ Այս 8 տարիների ընթացքում ի՞նչ են արտահանել ԵՄ գյուղատնտեսական ապրանքների առումով։ Ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Եվրոպական շուկան չափազանց պաշտպանված է, ԵՄ երկրների ֆերմերները երբեք թույլ չեն տա իրենց կառավարություններին ինչ-որ կերպ ոտնահարել իրենց շահերը։ Մենք տեսնում ենք նույնիսկ Ուկրաինայի պարագայում, թե Լեհաստանում ֆերմերներն ինչ են անում՝ ուղղակի փակում են ճանապարհներն ուկրաինական գյուղարտադրանքի դիմաց»,- ասաց Քոչարյանը։

Նա վստահ է, որ սա պարզապես նախընտրական հնարք է՝ քաղաքացիներին ցույց տալու, թե հարցերը կկարգավորվեն, սակայն վստահ է՝ չի ստացվելու, որովհետև խնդիրները լուրջ են և խորը։

Անդրադառնալով կառավարության հայտարարած աջակցության ծրագրին՝ Քոչարյանն ընդգծեց՝ այդ ծավալը հնարավոր չի փոխհատուցել։

«Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն այդ մարդն ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալն ու խորությունը»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն արեց ամեն ինչ ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար։ ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` յուրաքանչյուր մեծ պետությունն իհարկե ունի աշխարհաքաղաքական իր շահերը, հատկապես, երբ խոսքն իր սահմանների երկայնքի մասին է։ Վստահ է, որ Ռուսաստանն էլ այստեղ շահեր։

«Իհարկե ունի, և անհամադրելի են Ռուսաստանի շահերն այստեղ Եվրամիության շահերի հետ։ Ըստ էության, մենք արհեստական ձևով մտցվել ենք մի օրակարգի մեջ, որը Հայաստանի շահերից չի բխում»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է կարողանա այնպիսի հավասարակաշռված քաղաքականություն վարի, որ և՛ չփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և՛ փորձի լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Leave a comment