2026 թվականի հունիսը կլինի տարվա վերջին ամիսը, երբ երեկոյան երկնքում հնարավոր կլինի դիտել Յուպիտերն ու Մերկուրին։ Վեներան տեսանելի կմնա նաև հուլիսին, սակայն երեք մոլորակներն էլ աստիճանաբար կմոտենան Արեգակին և կկորչեն մայրամուտի մեջ։ Հունիսի 8-9-ին տեղի կունենա Վեներայի և Յուպիտերի սերտ մերձեցումը։ Դրանք հնարավոր կլինի տեսնել երեկոյան՝ հորիզոնից ցածր բարձրության վրա։
Հունիսի 16-ին երիտասարդ Լուսնի բարակ մահիկը կանցնի Մերկուրիի մոտով, իսկ հունիսի 17-ին Լուսինը կհայտնվի Վեներայի և Յուպիտերի միջև։ Մասնագետների խոսքով՝ ամբողջ ամսվա ընթացքում Վեներան և Յուպիտերը աստիճանաբար կմոտենան Արեգակին։ Հուլիսին Վեներան դեռ հնարավոր կլինի տեսնել երեկոյան երկնքում, իսկ Յուպիտերն ու Մերկուրին օգոստոսից տեսանելի կլինեն միայն առավոտյան ժամերին։
Հունիսի երկրորդ կեսին հյուսիսային երկնքում հնարավոր կլինի դիտել նաև արծաթափայլ ամպերը, որոնք ձևավորվում են մթնոլորտի մեզոսֆերայում՝ 80-85 կմ բարձրության վրա և լուսավորվում Արեգակի ճառագայթներով նույնիսկ մթնշաղից հետո։ Բացի այդ, հունիսի 21-ին Հյուսիսային կիսագնդում տեղի կունենա ամառային արևադարձը՝ տարվա ամենաերկար օրը։