Չգիտեմ՝ ով է կազմակերպել նման սպառնալիքներ տալը, բայց սա ընտրողի կամքի նկատմամբ ճնշման փաստ է, որը քրեորեն հետապնդելի է. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է

«Քիչ առաջ մեր կազմակերպության հեռախոսահամարին զանգ եկավ +35796669573 համարից ու հետևյալ տեքստը հնչեցվեց տղամարդու ձայնով /մոտավոր վերարտադրում եմ/․

«Ուշադիր լսիր և մի անջատիր. հուսով եմ, որ գիտես, որ չես ընտրելու գործող իշխանություններին, եթե ընտրես մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին…. » և ինչ-որ վատ հետևանքներով սպառնալիք:

Չգիտեմ, թե ով է կազմակերպել նման այլանդակությունը՝ սպառնալիքներ տալը, բայց սա ընտրողի կամքի նկատմամբ ակնհայտ ճնշման փաստ է, որը քրեորեն հետապնդելի գործողություն է»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է.

«Եվս մի քանի րոպե անց հիմա էլ այլ համարից՝ +35796684732 /որքան հասկանում եմ կիպրոսյան հեռախոսահամարներ են/ զանգ եկավ կազմակերպության համարին, այս անգամ հասցրինք ձայնագրել։ Հիմա էլ՝ եթե դեմ քվեարկենք Նիկոլին․․․

«Եթե հանկարծ Նիկոլի դեմ քվեարկես ամբողջ ընտանիքդ կտուժի, իմացիր որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, քո կյանքը դժոխքի պես կլինի, եթե սխալ ընտրես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment