ԱԹՍ-ներ, զրահամեքենաներ և ռոբոտացված համակարգեր. ինչ է ներկայացված Երևանի ցուցահանդեսում

https://arm.sputniknews.ru/20260603/ats-ner-zrahameqenaner-ev-rvobvotacvats-hamakarger-inch-e-nerkajacvats-erevani-cucahandesum-102972960.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102955447_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3b71f4fd82b259ee1080d165e63a3f6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպառազինություն, զենք, անօդաչու թռչող սարք (աթս), հայաստան, ցուցահանդես

սպառազինություն, զենք, անօդաչու թռչող սարք (աթս), հայաստան, ցուցահանդես

Բաժանորդագրվել

Այս ցուցահանդեսում զգալի ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերին և ռոբոտացված համակարգերին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանում բացվել է «RISE Expo Powered by Silicon Mountains 2026» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Հունիսի 3-4 անցկացվող միջոցառումը կազմակերպվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված է պաշտպանության ոլորտում հայկական ընկերությունների, գիտական և հետազոտական կենտրոնների արտադրանքը, ինչպես նաև քաղաքացիական հատվածի համար նախատեսված մշակումներ։

Sputnik Արմենիան ներկայացնում է սպառազինության որոշ նմուշներ, որոնց մի մասն ավելի վաղ ցուցադրվել էր նաև մայրաքաղաքում տեղի ունեցած շքերթի ժամանակ։

Անօդաչուներ և ռոբոտացված համակարգեր

«Davaro» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է արտադրանքի լայն տեսականի՝ ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային-հետախուզական ու հարվածային անօդաչուներ, ինչպես նաև ռոբոտացված համակարգեր և զրահամեքենա։

Ընկերության փոխտնօրեն Հայկ Խաչատրյանի խոսքով՝ «Davaro»-ի արտադրանքը մրցունակ է, ավելին` որոշ նմուշներ մարտական մկրտություն են ստացել։ Խաչատրյանը նշել է, որ զգալի մասն արդեն ընդկգրկված է հայկական բանակի սպառազինության մեջ։

«Այստեղ ներկայացված են հարվածային Dev-3, Dev-3/1 և Dev-1 մոդելները։ Մենք ստեղծել ենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալիս խոցել ցանկացած թիրախ։ Dev-K-ն գործում է մինչև 200 կմ հեռավորության վրա, իսկ Dev-3-ը՝ մինչև 300 կմ։ Բոլորն էլ փորձարկումներ են անցել»,- ասել է Խաչատրյանը։

Նա հավելել է, որ այս արտադրանքի նկատմամբ արտասահմանյան երկրների կողմից հետաքրքրություն կա, որոշ երկրներ ցանկանում են գնել այն, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ըստ Խաչատրյանի՝ անօդաչուների հանդեպ հետաքրքրության մասին է վկայում նաև օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրությունը։ Ավելի վաղ իսրայելական «Globes» պարբերականը գրել էր, որ հայկական «Dragonfly 3» անօդաչուի ստեղծման ժամանակ հնարավոր է օգտագործված լինեն իսրայելական «IAI» ընկերության (Harop ԱԹՍ-ների արտադրողի) տեխնոլոգիաները։

«ԱԹՍ-ն զրոյից ստեղծվել է Հայաստանում։ Բոլոր աերոդինամիկ հաշվարկները, էլեկտրոնային միջուկն ամբողջությամբ հայ ինժեներական մտքի արդյունքն են»,- հայտարարել է Խաչատրյանը։

Բացի անօդաչուներից, ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է նաև ցամաքային աջակցության հեռակառավարվող համակարգեր։ Դրանց թվում են հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ մեքենաների հայտնաբերման ու ոչնչացման համակարգերը, հեռահար ականապատման սարքը (դժվարամատչելի և վտանգավոր գոտիների համար) և օկտակոպտերի (8 պրոպելլերներով դրոն-խմբ.) միջոցով հետախուզության իրականացում։

Ընկերությունը ներկայացրել է նաև զրահապատ մեքենա, որի վրա տեղակայված է ինքնակառավարվող գնդացիր։ Մեքենայի հագեցվածությունը թույլ է տալիս անձնակազմին նախազգուշացնել հակառակորդի հնարավոր տեղակայման մասին։

Անօդաչուներ է ներկայացրել նաև «UAV Lab» ընկերությունը։ Ընկերության երկու մոդելներ ցուցադրվել էին Երևանում տեղի ունեցած վերջին շքերթի ժամանակ։

Ընկերության ներկայացուցիչ Կարեն Գուլգուլյանի խոսքով՝ «UL-350» մոդելն արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում է բանակի սպառազինության մեջ։

«Ներկայացված էր նաև «UL-450» մոդելը, որն անցնում է փորձարարական փուլը, բայց շատ մոտ է զորքերում հայտնվելուն»,- ասել է Գուլգուլյանը։

«UL-350»-ը հետախուզական դրոն է, որը կարող է գործել մինչև 100 կմ խորության վրա։ ԱԹՍ-ն նախատեսված է ուղիղ եթերով տեսապատկերի փոխանցման՝ հետախուզության և հրետանու կրակի կառավարման համար։

Նա նշել է, որ այս դեպքում օգտագործվում են շատ ավելի առաջատար տեխնոլոգիաներ, քան այլ երկրների, օրինակ` Ռուսաստանի կամ Իսրայելի համանման ԱԹՍ-ներում։ Ընդ որում, դրա արժեքն ու սպասարկումը շատ ավելի էժան են։

Ինչ վերաբերում է «UL-450»-ին, ապա դրա բեռնատարողությունը շատ ավելի բարձր կլինի, ինչը թույլ կտա բարելավել սարքավորման համալրումը։

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

«Արսենալ» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է «MRSZO01A» փոքր ՀԿՌՀ-ները (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)։ 122 միլիմետրանոց համակարգերը նախատեսված են պաշտպանական ամրությունների խոցման, հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և հրետանու ոչնչացման ու ճնշման համար։

Կրակը կարելի է վարել անմիջապես մեքենայի խցիկից կամ թաքստոցից՝ հեռակառավարմամբ։ Համակարգն ապահովում է արագ բացազատում և ինքնուրույն տեղաշարժ։

«Կրակ վարելուց հետո կարելի է անմիջապես լիցքավորել վեց նոր հրթիռ՝ մինչև մատակարարման մեքենայի ժամանումը։ Համակարգը շատ շարժունակ է, հատուկ նախատեսված է առաջադրանքի արագ կատարման համար»,- նշել է ընկերության ներկայացուցիչ Հովիկ Օհանյանը։

Ցուցահանդեսում ներկայացված է 12 ուղղորդողներով տարբերակը, սակայն հնարավոր է տեղադրել ավելի մեծ թվով ուղղորդողներով տարբերակներ։ Կրակի հեռահարությունը մինչև 20,4 կմ է։

Տեխնիկան արդեն անցել է փորձարկումների փուլը։

Համանման համակարգ է ներկայացրել նաև «Ատլանտ» ընկերությունը։ Ըստ դրա ներկայացուցչի՝ ցուցադրված է «Ատլանտ-24» տարբերակը (24 ուղղորդողներով)։ Ուղղորդողների թիվը մինչև 40-ի հասցնելու տեխնիկական հնարավորություններ կան. ամեն ինչ կախված է պատվիրատուից։

Ի տարբերություն «Գրադ» համակարգերի, այստեղ մարտական վիճակի բերելը, նշանառությունը և հաշվարկներն իրականացվում են ավտոմատ ռեժիմով՝ գործարանային ծրագրով։

«Համակարգն առաջին հերթին նախատեսված է այնպես, որ ապահովվի այն սպասարկող զինծառայողների անվտանգությունը։ Համակարգն ունի հեռակառավարում և բարձր շարժունակություն»,- նշել են ընկերությունում։

Համակարգերն արդեն օգտագործվում են Զինված ուժերի կողմից, մոդելներից մեկը ցուցադրվել է մայիսի 28–ին Երևանում կայացած զորահանդեսում։ Տեխնիկայի արտադրությունը Հայաստանում զգալիորեն հեշտացնում է դրա սպասարկումը։

Ինքնագնաց ականանետային համալիր

«IDS» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է սպառազինության նմուշներ՝ ԱԹՍ-ներից մինչև հեռակառավարվող հրանոթային տուրելներ (գնդացիրներ կամ փոքր տրամաչափի թնդանոթներ ամրացնող սարք-խմբ.)։ Դրանց թվում է «Բազուկ» ինքնագնաց ականանետային համալիրը։

Ականանետը (82/120 մմ) տեղադրված է «Գայլ» զրահամեքենայի հետնամասում։ Այն կարող է բացազատվել 30 վայրկյանի ընթացքում՝ ավտոմատ կամ մեխանիկական ռեժիմով։ Նշանառությունն իրականացվում է ավտոմատ՝ թարմացվող էլեկտրոնային քարտեզների կիրառմամբ։

Զրահամեքենայի վրա տեղադրված է նաև 7,62 մմ տրամաչափի գնդացրով ավտոմատ աշտարակ՝ օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներով (հետախուզություն, նշանառություն)։ Տուրելի կառավարումն իրականացվում է հեռակառավարմամբ՝ մեքենայի ներսից։ Համալիրի փորձարկումները դեռ շարունակվում են։

Համալիրի փորձարկումները դեռ շարունակվում են։

Ինչպես նշել է «IDS»-ի ներկայացուցիչը, ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է նաև հարվածային և հետախուզական անօդաչու համակարգեր, ռադիոուղորդման, ԱԹՍ-ների հայտնաբերման և ճնշման համակարգեր։

Ներկայացված է նաև «Գաբրիել» ռոբոտացված հեռակառավարվող համակարգը։ Այն նախատեսված է տարբեր խնդիրների լուծման համար՝ դիտարկումից մինչև հետախուզություն և խոցում։ Այն կարող է նաև տեղափոխել անձնակազմ, վիրավորներ և բեռներ։

Արհեստական բանականությամբ օժտված ռումբեր

«Locator» ընկերության ներկայացուցիչ Սուրեն Թովմասյանը պատմել է, որ ցուցահանդեսում ներկայացված են իներցիոն կառավարման համակարգով օժտված «GBL» ռումբեր։

Կառավարումն իրականացվում է արհեստական բանականության օգնությամբ։ Դրանցում տեղադրված են երկու տեսախցիկներ, որոնք իրական ժամանակում պատկերը փոխանցում են էկրանին։

«Էկրանի վրա նշում եք այն օբյեկտը, որը ցանկանում եք խոցել, որից հետո նետում եք այն և մոռանում»,- ասել է Թովմասյանը։

Նրա խոսքով՝ փորձարկումները թույլ են տվել ապացուցել, որ թիրախից շեղումները նվազագույն են։

Ռումբը, շնորհիվ ունիվերսալ ամրացման համակարգի, կարող է տեղադրվել տարբեր ԱԹՍ-ների վրա։ Քաշը մինչև 5 կգ է (որից մինչև 2 կգ-ը՝ պայթուցիկ նյութ)։ Արտադրությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանում։

Leave a comment