Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Ռյաբկով

Քաղաքականություն

Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Ռյաբկով

Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոսկվայի հետ ավանդական և եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին։

 

«Մենք հույս ունենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնցից հայ ժողովուրդը միշտ օգտվել է և, վստահ եմ, կշարունակի օգտվել»,- ասել է Ռյաբկովը։

Leave a comment