Բանավեճի ընթացքում ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն բացակայության մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր:
Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ:

Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան:

Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ:
Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն:

Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ:

Առաջիկա ռեգիոնալ և գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ:

Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում:

Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության և խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաև անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին:

Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական և տնտեսական անվտանգությունների մասին:

ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն իսպառ բացակայության մասին:

Հ.Գ. Շառլ Մորիս դե Թալեյրանը մի առիթով ասել էր «Դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Երբ ՔՊ-ն հայտնվեց իշխանության ղեկին, շատերին թվում էր, թե ավելի լավ վիճակում կլինեն:

Անցավ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարությունը դավաճանեց և՛ հեղափոխությանը, և՛ Արցախին, և՛ ազգային արժեքներին, և՛ ժողովրդավարությանը, և՛ Սփյուռքին…

Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգևորությամբ խոսում են խաղաղությունից ու Հայաստանից: Իսկ, եթե վերընտրվեն՝ կործանելու են նաև Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment