Սամվել Կարապետյան․ Հունիսի 3-ին դնում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել կուսակցության հունիսի 3-ի հանրահավաքին՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի երկրի ապագայի համար։

Նրա խոսքով՝ հանրահավաքին մասնակցությունը կարևոր է նույնիսկ այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատրաստվում ընտրել իրենց քաղաքական ուժին, քանի որ, ըստ նրա, այդ օրը պետք է դառնա «մեծ հաղթանակի սկիզբը» և ցույց տա ժողովրդի համախմբվածությունը։

Կարապետյանը նշել է, որ հանրահավաքի հիմնական ուղերձներից մեկը լինելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի իշխանությունների ծրագրերին հակազդելը։ Նա պնդել է, որ հանրահավաքի ընթացքում շարունակելու են բարձրաձայնել երկրի առջև կանգնած վտանգների մասին և քաղաքացիներին կոչ են անելու միավորվել դրանց դեմ պայքարելու համար։

Aysor.am

Leave a comment