«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։
Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։
Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 03․ 06․ 26