Բա ասում էր՝ Պուտինն իմ ընկերն է, բա իր ընկերն իր դեմ քվեարկելու համար մա՞րդ է ուղարկում. Ղազինյան

Վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, ի՞նչ է ստացվում՝ իր ընկերը թույլ է տալիս, որ ՌԴ-ից մարդիկ գան ու իր դե՞մ քվեարկեն, սա, իհարկե, աբսուրդ է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, համանուն դաշինքով պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Ըստ Ղազինյանի, իրենց քաղաքական թիմի համար շատ անընդունելի է, որ ԵԱՏՄ տնտեսական սանկցիաները վնասելու են հայ ժողովրդին, իրենք իրավիճակից դուրս գալու ծրագրեր ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment