Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 3-ին՝ ժամը 07.00-ից մինչև հունիսի 4-ը՝ ժամը 07.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝
- Ծովազարդ,
- Բերդկունք,
- Հայրավանք,
- Լճափ,
- Չկալովկա,
- Նորաշեն,
- Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: