Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը այսօր միջնորդեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատարան հրավիրել ու հարցաքննել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին եւ Հովհաննես Ավետիսյանին, որոնք իրենց ցուցմունքներով, ըստ Խուդոյանի, կհայտնեն հանգամանքներ, որոնցով կհերքվեն առաջադրված մեղադրանքները:
Խուդոյանը միջնորդեց նաեւ հարցաքննել ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին. «Քանի որ գործի վերաբերյալ կատարել է հրապարակային հայտարարություններ, հայտնել է տվյալներ, որոնք չենք ունեցել նախաքննության փուլում ու ներկայացված չեն դատական վարույթի ընթացքում: Հրավիրենք, հասկանանք՝ այդ տվյալները որտեղի՞ց ու ի՞նչ եղանակով են ձեռք բերվել: Դատարան հրավիրել նաեւ գլխավոր դատախազին, որը նույնպես կատարել է հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն, կհասկանանք՝ օբյեկտիվ իրականության մեջ այդպիսի տվյալներ եղե՞լ են, թե՞ ոչ, եթե եղել են, ինչո՞ւ չկան քրեական վարույթում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: