Ինչ անել, եթե շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, բայց չեք անձնագրավորվել

Ի՞նչ անել, եթե ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն դեռևս չեք փաստաթղթավորվել ՀՀ քաղաքացու անձնագրով։ Այս մասին տեսանյութ է տարածել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Առաջարկում ենք հենց այսօր դիմում ներկայացնել և ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիրը, քանի որ անձնագրի համար դիմում ներկայացնելով հնարավորություն կունենաք մասնակցել քվեարկության»,–ասվում է տեսանյութում։

Leave a comment