Քիչ առաջ Վաղարշապատի քննչական բաժնից դուրս եկան հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն ու փաստաբան Վրեժ Խաչիկյանը։ Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանին հրավիրել էին հարցաքննության, որի ժամանակ նախաքննական մարմինն առգրավվել է նրա հեռախոսը։
«Ինձ և առերևույթ այդ հանցագործներին նույն հարթության վրա են դնում և դեռ հեռախոսս էլ առգրավվում են»,-լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը։
Հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել են հնարավոր հանցագործները, փաստաբանը նշեց, որ տեղեկություն չունեն՝ ընդգծելով, որ միջադեպն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։
Մանրամասն՝ տեսանյութում։