Խուդաթյանն Ախալքալաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման արարողությանը (տեսանյութ)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Ախալքալաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու գործարկման պաշտոնական արարողությանը։
Ախալքալաքում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար: