Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող հետախուզվողին

Բաժանորդագրվել

Մ.Մ.–ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով, որոնցից են սպանությունը, զենքի գործադրմամբ խուլիգանությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, ինչի արդյունքում հետախուզվող անձ Մ.Մ.–ն հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին։

«Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կրելու համար»,– ասված է հաղորդագրությունում։

Դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովվել են Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Leave a comment