https://arm.sputniknews.ru/20260602/mvoskvan-nshel-e-amni-het-haraberutjunneri-kargavvorman-glkhavvor-pajmannery-102915293.html
Մոսկվան նշել է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանները
Մոսկվան նշել է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ–ն ասել է, որ ՌԴ–ին և ԱՄՆ–ին հաջողվել է բավարար մակարդակով կայունացնել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T18:31+0400
2026-06-02T18:31+0400
2026-06-02T18:31+0400
մոսկվա
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ամն
վաշինգտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_110:0:3751:2048_1920x0_80_0_0_bad27f46d2542b1fd59fd418930d4455.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շարժվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով՝ իր շահերի նկատմամբ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու պայմանով։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։Գերատեսչությունում նշել են, որ երկկողմ հարաբերություններում լարվածություն առաջացնող հարցերի վերացման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը չի դադարում: ՌԴ–ի և ԱՄՆ–ի փորձագետները հանդիպել են մեկ շաբաթ առաջ։Բացի այդ, ՌԴ-ին և ԱՄՆ-ին հաջողվել է բավարար մակարդակով կայունացնել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և թույլ չտալ «ճակատագրական խափանում»։Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին՝ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը բրիտանական կողմի հետ պահպանում է հաղորդակցության դիվանագիտական ուղիները, սակայն դրանց ներուժը սահմանափակված է Լոնդոնի ապակառուցողական պահվածքի պատճառով: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Լոնդոնը Եվրոպային կոչ է անում նախապատրաստվել ՌԴ-ի հետ առճակատման և ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լիցքաթափում:
մոսկվա
ամն
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_1105:0:3836:2048_1920x0_80_0_0_f6085a12b9f89cca7c9efde92b452b75.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, վաշինգտոն
մոսկվա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, վաշինգտոն
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ–ն ասել է, որ ՌԴ–ին և ԱՄՆ–ին հաջողվել է բավարար մակարդակով կայունացնել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շարժվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով՝ իր շահերի նկատմամբ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու պայմանով։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ երկկողմ հարաբերություններում լարվածություն առաջացնող հարցերի վերացման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը չի դադարում: ՌԴ–ի և ԱՄՆ–ի փորձագետները հանդիպել են մեկ շաբաթ առաջ։
Բացի այդ, ՌԴ-ին և ԱՄՆ-ին հաջողվել է բավարար մակարդակով կայունացնել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և թույլ չտալ «ճակատագրական խափանում»։
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին՝ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը բրիտանական կողմի հետ պահպանում է հաղորդակցության դիվանագիտական ուղիները, սակայն դրանց ներուժը սահմանափակված է Լոնդոնի ապակառուցողական պահվածքի պատճառով: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Լոնդոնը Եվրոպային կոչ է անում նախապատրաստվել ՌԴ-ի հետ առճակատման և ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լիցքաթափում: