ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իտալիա՝ Հանրապետության օր

Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր

Թայլանդ՝ Անանասի փառատոն

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1601 – Վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։

1799 – Ռուսաստանի ցար Պավել I-ի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 – Ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921 – Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։

1941 – Վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 – Ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1961 – Ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978 – Մադրիդում երեք հայ զինյալ հարձակվել է Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Գործողության պատասխանատվությունը ստանձնել է ԱՍԱԼԱ-ն։

1985 – Վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1992 – Ընդունվել է Արցախի դրոշը։

1992 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

2001 – «Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող մշակութային կենտրոնը։

2012 – Տիգրան Սարգսյանը դարձել է ՀՀ վարչապետ։

2016 – Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

2018 – Որպես բողոքի գործողություն՝ մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը՝ պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։

2020 – Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։

ԱՇԽԱՐՀ

455 – Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 – Ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։

1537 – Հռոմի պապ Պավել III-ը հատուկ բուլլայով ճանաչել է հնդկացիների հոգու առկայությունը և արգելել նրանց ստրկացնել։

1621 – Ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 – Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 – Ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ, գրող և փիլիսոփա Մարկիզ դը Սադը։

1800 – Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 – Եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 – ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք»։

1882 – Վախճանվել է Իտալիայի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին։

1886 – ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ Սպիտակ տանը տեղի է ունեցել պսակադրություն։

1891 – Իռլանդացի Ուիլյամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասնմեկ մետրանոցները։

1896 – Գուլիելմո Մարկոնին ԱՄՆ-ում արտոնագրել է ռադիոն։

1897 – «New York Journal»-ը հրապարակել է Մարկ Տվենի հայտնի խոսքը, թե իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 – Հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – Ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 – ԱՄՆ-ի բոլոր բնիկ բնակիչները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։

1946 – Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, իսկ կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953 – Տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրումը։

1955 – Հիմնադրվել է Բայկոնուր տիեզերակայանը։

1962 – ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել, սպանվել է 24 մարդ։

1988 – Վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։

2010 – Մեծ Բրիտանիայի Կամբրիա կոմսությունում Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու, վիրավորել 25-ին, ապա ինքնասպան եղել։

Leave a comment