Սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները կեղծ են

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է տարածել.

«Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։

Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։

Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։

Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»։

Leave a comment