«Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Հունիսի 2-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում» թեմայով: Բանախոսներ՝ Օլեգ Դուլգարյան, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, բնապահպան իրավապաշտպան, Շավարշ Մարգարյան, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, Վարդուհի Անանյան, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման ներկայացուցիչ։ «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամների նախընտրական շրջանում համայնքային մշտադիտարկման արդյունքները վկայում են մի շարք ռիսկերի մասին, այն է՝ կեղծ նարատիվներ, ապատեղեկատվություն, բարոյահոգեբանական ճնշման դրսևորումներ և վախեր, ընտրակաշառքի և նյութական աջակցության խոստումների վերաբերյալ ահազանգեր, ընտրողների տվյալների հավաքագրում և ցուցակագրման փորձեր, գործատուների և տնտեսական կախվածությունների միջոցով հնարավոր ճնշումներ, վարչական ռեսուրսի և տեղական իշխանական ազդեցության կիրառման ռիսկեր, հավաքների և քաղաքական հանդիպումների մասնակցության ուղղորդման դեպքեր։