Այս իշխանությունը, որը վերջին 6-7 ամիսներին զբաղված է պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանելով փորձում է ընդդիմությանը մեղադրել ընտրակաշառք բաժանելու համար. «Հրապարակ»

Երեկ Հրազդանից մի հիվանդ մարդու ոստիկանություն էին տարել, փորձել էին վախեցնել-ճնշելով ցուցմունք կորզել, թե ԲՀԿ-ին հարող մի անձնավորությունից ընտրակաշառք է ստացել: Մարդը, որ լուրջ առողջական խնդիրներ ուներ եւ իր խնամքին` երկու երեխա, վախեցած էր ու շփոթահար։

Նա մեր լրագրողին պատմել էր, որ ապրիլի 19-ին հոր մահվան քառասունքն է եղել, իր հարեւանը 20 հազար դրամ է տվել, հայկական ավանդույթի համաձայն, դա ոստիկանները փորձել էին որպես «ընտրակաշառք» ձեւակերպել:

Ուրեմն այս իշխանությունը, որը վերջին 6-7 ամիսներին զբաղված է պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանելով, իսկ թոշակների բարձրացումն ու տարեցների վիրահատությունները, արտոնյալ վարկերն ու հարբած վարորդների վկայականների վերականգնումն այլ կերպ չես անվանի, փորձում է ընդդիմությանը մեղադրել ընտրակաշառք բաժանելու համար: Ամեն գնով վերարտադրվելու ցանկությունն այնքան մեծ է, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում` տասնյակներով կեղծ գործեր են հարուցում, կալանքի միջնորդություններ են տանում դատարաններ, խեղճուկրակ մարդկանց նկատմամբ անբարո ճնշումներ են գործադրում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment