ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի արդյունավետ արդյունք ապահովել, քան ռազմական ճանապարհով ձեռք բերված հաղթանակը։
ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին անձամբ է միջամտել իրավիճակի կարգավորմանը։
«Այսօր փոքրիկ խնդիր առաջացավ․ իրանցիները դժգոհ էին Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներից։ Այդ պատճառով ես խոսեցի «Հեզբոլլահի» հետ և ասացի՝ որևէ գնդակոծություն։ Այնուհետև խոսեցի Բիբիի հետ և նույնպես ասացի՝ որևէ գնդակոծություն։ Եվ նրանք երկուսն էլ դադարեցրին կրակը միմյանց ուղղությամբ»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի հետ խաղաղ կարգավորման հասնելը կարող է լինել տարածաշրջանային կայունության ապահովման առավել արդյունավետ միջոց, քան ռազմական գործողությունների շարունակումը։