Դավիթ Խուդաթյանը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր։

Անդրադարձ կատարվեց նաև «Լիդեր» ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցին»,- գրել է նա։

Leave a comment