Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:

Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 02․ 06․ 26

Leave a comment