Հրդեհ արագ սննդի տաղավարում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը


Հունիսի 1-ին՝ ժամը 20։57-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում այրվում է տաղավար։ 


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի տաղավարում (մոտ 45 քմ)։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է կախովի առաստաղը(մոտ 37 քմ) և ջերմահարվել կենցաղային իրեր։ 


 


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Դիտումների քանակ7

Leave a comment