Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Իրան–ԱՄՆ բանակցությունների ընթացքը

https://arm.sputniknews.ru/20260601/fidann-u-araghchin-qnnarkel-en-iranamn-banakcutjunneri-yntacqy-102878308.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82029188_0:0:568:426_1920x0_80_0_0_522edb1f75813e64c00bd89193b0e37a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, հաքան ֆիդան

թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, հաքան ֆիդան

Բաժանորդագրվել

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի ներկա փուլը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական գերատեսչության աղբյուրը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի ներկա փուլը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը

Leave a comment