https://arm.sputniknews.ru/20260601/rvosselkhvoznadzvory-sahmanapakum-e-kvorizavvor-ptughneri-ev-khaghvoghi-nermutsumy-hhic-102878628.html
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը ՀՀ–ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը ՀՀ–ից
Sputnik Արմենիա
Կարգավորիչ մարմինը նշում է, որ հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T20:39+0400
2026-06-01T20:39+0400
2026-06-01T21:13+0400
հայաստան
ռուսաստան
ռոսսելխոզնադզոր
միրգ
խաղող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1e/82505772_0:83:1600:983_1920x0_80_0_0_028fd70611aa7141e0d1a404572ab69a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։«Ռոսսելխոզնադզորն արձանագրել է, որ ՌԴ արտահանվող հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։ Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ–ում արտադրվող և Հայաստանից առաքվող կորիզավոր կուլտուրաների պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքները ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցելու ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմ մշակվի»,– ասված է հաղորդագրությունում», – հայտարարել է գերատեսչությունը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1e/82505772_90:0:1510:1065_1920x0_80_0_0_75511d566224b8eb5e640f556377094c.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, միրգ, խաղող
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, միրգ, խաղող
Կարգավորիչ մարմինը նշում է, որ հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։
«Ռոսսելխոզնադզորն արձանագրել է, որ ՌԴ արտահանվող հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։ Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ–ում արտադրվող և Հայաստանից առաքվող կորիզավոր կուլտուրաների պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքները ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցելու ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմ մշակվի»,– ասված է հաղորդագրությունում», – հայտարարել է գերատեսչությունը։