Հավասարակշռված արտաքին քաղաքանությունը լրացվում է բանաձևով՝ քչերից կախվածությունը փոխարինել շատերց կախվածությամբ. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ 2022թ-ից հետո մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել այն երկրների հետ, որոնց հետ նախկինում այդ հարաբերությունները չենք ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի 28-ի զորհանդեսին, այն ինչ դուք տեսաք, դա ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռման արդյունք է: Մենք ցույց տվեցինք շուրջ 7 երկրիների արտադրության ռազմական տեխնիկա, ցույց տվեցինք նաև Հայաստանի արտադրության ռազմական տեխնիկա՝ սպառազինություն: Որոշ տեխնոլոգիաներ և սարքավորումներ, որոնցով արտադրվում է ՀՀ-ում սպառազինություն, այսօր սկսել է արդեն արտահանվել զարգացած երկրներ: Այդ տեխնոլոգիաներին հասանելիությունը՝ մենք ստացել ենք հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականության արդյունքում»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ առաջիկայում և այս ընթացքում նույնը արել են տնտեսական քաղաքականության ոլորտում:
«Այստեղ է, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը լրացվում է մեկ ուրիշ բանաձևով՝ անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ: Նորից բերեմ այդ պարզ օրինակը՝ եթե մեզ ջուր է բերում պայմանական 4 լիտր 1 հոգի ամենօր այդ մեկ մատակարարը կարող է ճանապարհին վթարի ենթարկվել, կարող է հիվանդանալ և չկարողանալ ջուր բերել: Այդ մեկ հոգին կարող է հասկանալ, որ եթե չբերի ջուրը կամ բերի ուշացումներով դա շատ կոնկրետ ազդեցության լծակ է մեզ վրա: Հետևաբար նա կարող է անհամաչափ պայմաններ դնել մեր առջև, որպեսզի մենք կարողանանք հասանելիություն ունենալ ջրին և դրանով արդեն իսկ կառավարել մեզ, իսկ եթե 2 հոգի են բերում այդ ջուրը այս դեպքում այդ հավանակաությունը դառնում է 50 տոկոս, 3 հոգու դեպքում տրամաբանությունը փոխվում է՝ մենք ենք լծակ ձեռք բերում, որովհետև մենք ունենք հնարավորություն ընտրել, թե ումից ստանանք այդ ջուրը և արդեն կարող ենք նույնիսկ սակարկել գնի վերաբերյալ»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ սա է ընդհանուր առմամբ արտաքին հավասարակշռության և հավասարակաշռման քաղաքականությունը, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսություն, արտահանում, ներմուծում, անվտանգություն, ռազմատեխնիկական հարաբերություններ: