Տարածաշրջանից ՌԴ–ի հեռանալը կխախտի 300 տարվա անվտանգության բալանսը. Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20260601/taratsashrjanic-rdi-heranaly-kkhakhti-300-tarva-anvtangutjan-balansy-sargsjan-102866775.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57668249_89:0:1384:971_1920x0_80_0_0_6007f22dbc14aaf42b193b688f84ff27.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, արամ սարգսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, արամ սարգսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՌԴ–ի հեռանալուց հետո տարածաշրջանում հիմնական խաղացողն ու ՀՀ–ի հիմնական գործընկերները դառնալու են Թուրքիան ու Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանին Մոսկվա` խորհրդակցություների կանչելն աննախադեպ իրադարձություն է հայ–ռուսական հարաբերությունների համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ինչպես հայտնի է, մայիսի 30–ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա` Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ կապված խորհրդակցությունների։ ՌԴ ԱԳՆ-ի համոզմամբ` այդ քայլերը վնասում են ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցությանը։

«Այսքան տարվա ընթացքում երբևիցե այդպիսի դեպք չի եղել, որ գործը հասնի նրան, որ դեսպանին կանչեն։ Դա դիվանագիտական այնպիսի ձև է, որով ցույց են տալիս, որ չեն բացառում` մոտ ապագայում նաև դիվանագիտական հարաբերություններն էլ ընդհատեն կամ դրանց մակարդակն անհամեմատ իջեցվի։ Օրինակ` ՀՀ–ում ոչ թե դեսպան լինի, այլ ժամանակավոր հավատարմատար»,– ասում է քաղաքական գործիչը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների այսօրինակ վատթարացումը Սարգսյանը որակում է որպես ՀՀ գործող իշխանությունների կողմից իրականացվող «սադրանք», «ավանտյուրա», որի ողջ լրջությունը ժողովրդի մի հատվածն այսօր չի ընկալում, բայց որի հետևանքներն ակնհայտ են լինելու բոլորի համար։

«Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ սրանք ոչ թե սպառնալիքներ են, ոչ թե, այսպես ասած, վրեժխնդրություն է, այլ պարզ գործընթաց, երբ միության անդամ երկրներից մեկը, տվյալ դեպքում` Հայաստանը, պայմանագրով նշված իր պարտականությունները փորձում է հընթացս խախտել։ Ինքնին հասկանալի է, որ ԵԱՏՄ երկրներն իրենք պետք է համապատասխան որոշումներ կայացնեն, որպեսզի իրենց շահերն այստեղ չվտանգվեն։ Սա ընդամենը առաջարկ է, որպեսզի մենք ընտրություն կատարենք։ Խնդիրը դրված է շատ պարզ. մենք ի՞նչ ճանապարհով ենք գնալու, որովհետև Ռուսաստանի հեռանալն այստեղից, եկեք պարզ խոսենք, խախտում է 300 տարվա անվտանգության բալանսը, որը ձևավորվել է և գործում է։ Եթե ՌԴ–ն դուրս է գալիս, ո՞վ է այստեղ դառնում հիմնական խաղացողը, այսպես կոչված` «հիմնական գործընկերը», Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը»,– նշում է Սարգսյանը։

Պուտինը Երևանին է վերահասցեավորել հարցը, թե որքան ժամանակ կարելի է «նստել երկու աթոռի վրա»

Քաղաքական գործիչը համոզված է` միանգամայն հնարավոր է պահպանել գործընկերային հարաբերությունները և չթշնամանալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ, և միաժամանակ կարողանալ ճիշտ քաղաքականություն վարել մնացած, այդ թվում` ԵՄ անդամ երկրների հետ։ Մինչդեռ, ՀԴԿ նախագահի համոզմամբ, ՀՀ իշխանություններն ու նրանց շրջապատն այս հարցում հանդես են գալիս ոչ թե ՀՀ–ի և հայ ժողովրդի շահերից, այլ առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, ու չեն էլ թաքցնում ԵՄ–ից տարբեր ծրագրերի դիմաց գումարներ ստանալու փաստը։

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով` հաշվի առնելով ԵՄ–ին անդամակցելուն ուղղված Հայաստանի գործողություններն ու ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները որոշել են, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերին նախանշված հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։

Leave a comment