Իսկ եթե Մհերը մի օր դուրս գար Ագռավաքարից ու հայտնվեր մեր կողքին։ Եթե էպոսի հերոսը քայլեր ժամանակակից հայկական գյուղի փողոցներով, զարմանար մեր իրականությունից, բայց մնար նույն անզիջում ու արդար Մհերը։ Հնչում է անհավատալի, բայց դա արդեն կարող ենք տեսնել մեծ էկրանին։ Հայկական անիմացիան մտնում է նոր փուլ։ Առաջին անգամ տարածաշրջանում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվել արհեստական բանականության կիրառմամբ։ «Փոքր Մհեր»-ը նոր շունչ է տալիս հայկական ամենասիրելի պատմություններից մեկին՝ «Սասնա ծռեր» էպոսին՝ այն ներկայացնելով նոր սերնդին հասկանալի և ժամանակակից լեզվով։
Մուլտֆիլմի ստեղծման աջակիցը Իդրամ Ջունիորն է։ Կրթությունը, ստեղծարարությունը և նոր տեխնոլոգիաների հասանելիությունը այն արժեքներից են, որոնց շուրջ ձևավորվում են Իդրամ Ջունիորի ծրագրերը։ Հենց այդ պատճառով էլ առաջին հայկական AI անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ստեղծումը տեղավորվել է այդ գաղափարախոսության մեջ։
*գովազդ