Մեր երիտասարդները պետք է ունենան դեպի եվրոպական երկրներ, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան այլ պետություններ ճամփորդելու, այնտեղ կրթություն ստանալու և դրսում ստացած գիտելիքներն իրենց հայրենիքում ծառայեցնելու հնարավորություն։ Այս մասին ֆեսյբուքյան ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Ամեն ինչ անելու ենք, որ վիզային ռեժիմը հեշտանա կամ չեղարկվի, որովհետև սա մեր երկիրը համաշխարհային ցանցի մաս դարձնելու ամենակարևոր կետերից է։ Սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ ծնողներ, քվեարկելով համար 6-ի օգտին, դուք վստահաբար բերելու եք արդարություն։ Այս բոլոր կարգավորումները նաև ձեր երեխաների, ձեր աշխատանքի ու ապագայի կրթության համար են»,- ասել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: