Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. Կառավարության նոր ծրագիրը


Հայաստանում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։


 


Ծրագրի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։


 


Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։


 


Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։


 

Դիտումների քանակ7

Leave a comment