Լիբանանում հրադադարի խախտումը նշանակում է խախտում բոլոր ճակատներում. Արաղչի

https://arm.sputniknews.ru/20260601/libananum-hradadari-khakhtumy-nshanakum-e-khakhtum-bvolvor-tshakatnerum-araghchi-102867117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, հրադադար, իսրայել, լիբանան, իրանի իսլամական հանրապետություն

ամն, հրադադար, իսրայել, լիբանան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Իրանական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում հրադադարի ցանկացած խախտման հետևանքների համար:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին:

«Պահանջում ենք անհապաղ ուշադրություն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, անկասկած, հրադադար է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Դրա խախտումը մեկ ճակատում նշանակում է ռեժիմի խախտում բոլոր ճակատներում։ ԱՄՆ–ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում ցանկացած խախտման հետևանքների համար», – X սոցցանցում գրել է իրանցի նախարարը:

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի նոր նախաձեռնություն է առաջարկել: Որպես առաջին քայլ առաջարկվում է, որ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի վրա։ Փոխարենն Իսրայելը ձեռնպահ կմնա Բեյրութում հակամարտության սրումից։

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի

«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Leave a comment