70 մլն դոլարի ներդրում․ Գագարինում բացվել է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 ԱԲ գործարանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գագարին համայնքում տեղի է ունենում հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 արհեստական բանականության գործարանը։ Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։
Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար»,- գրել է նախարարը։