Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առիթով։
Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հեռագրում ասվում է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով:
Մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն եւ հաջողություն»։