Nvidia-ն ընտրել է Unitree ստարտափը հումանոիդ ռոբոտների հարթակ ստեղծելու համար

Ամերիկյան չիպարտադրող Nvidia-ն իր առաջին ռոբոտատեխնիկական համակարգի ստեղծման համար ընտրել է չինական հումանոիդ ռոբոտներ մշակող Unitree ընկերությանը, հայտնում է CNBC-ն։ Նոր հարթակը նախատեսված է աշխարհի առաջատար համալսարանների հետազոտողների համար և միավորում է Unitree-ի H2 ռոբոտը Nvidia-ի Jetson Thor ապարատային հարթակի հետ։

Համակարգը ներառում է առաջադեմ Blackwell գրաֆիկական պրոցեսոր, որը թույլ է տալիս արհեստական բանականության հաշվարկները կատարել անմիջապես սարքի վրա, ինչպես նաև սինգապուրյան Sharpa ընկերության մեխանիկական ձեռքեր։ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը հայտարարել է, որ «ֆիզիկական արհեստական բանականության» շուկան կարող է հասնել տասնյակ տրիլիոն դոլարների։

«Մենք ստեղծել ենք այս համակարգը բարձրագույն կրթության և համալսարանական հետազոտողների համար, քանի որ նրանց համար այսիպիսի բան կառուցելը չափազանց բարդ է»։

H2 Plus ռոբոտի թարմացված տարբերակը գնման համար հասանելի կլինի հոկտեմբերից։

Գործընկերության մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ Unitree-ը պատրաստվում է ներգրավել 620 միլիոն դոլար՝ Շանհայի STAR հարթակում իրականացվելիք նախնական հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխման շրջանակում։ Ընկերության հաշվարկներով՝ ստարտափի հասույթի՝ արդեն ավելի քան 40%-ը ձևավորվում է Չինաստանից դուրս գտնվող շուկաներից։ Նոր մշակումն առնվազն չորս հետազոտական հաստատություն նախատեսում է օգտագործել, այդ թվում՝ Սթենֆորդի ռոբոտատեխնիկայի կենտրոնը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment