Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարել է, որ երկրի հարավային նավահանգիստները վերջին զինված հակամարտության ընթացքում փաստացի հայտնվել են առաջնագծում, իսկ հակառակորդները փորձել են խաթարել լոգիստիկ շղթաներն ու երկիր ապրանքների հոսքը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ նախարարի, խոսքը «տրանսպորտային միջանցքների պատերազմի» մասին է, որի շրջանակում ձեռնարկվել են միջոցներ՝ ներմուծման և արտահանման գործողությունների կանգառ թույլ չտալու համար։
Նա նշել է, որ իրավիճակը կայունացնելու նպատակով իշխանություններն ուժեղացրել են համակարգումը մի շարք հարևան երկրների հետ՝ տրանսպորտային պարկն ու լոգիստիկ հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Սադեղը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ, ներառյալ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների օբյեկտները։
Նրավկայությամբ, մարտական գործողությունների ընթացքում վնասվել է ճանապարհային և երկաթուղային ցանցի ավելի քան 50 հատված՝ ներառյալ մայրուղիները, թունելներն ու կամուրջները։ Սա, ինչպես ընդգծել է նախարարը, վկայում է երկրի ռազմավարական արևմուտք-արևելք տրանսպորտային միջանցքը խաթարելու փորձերի մասին։
Նախարարը հավելել է, որ Չաբահար նավահանգստի զարգացումը կշարունակվի, իսկ դրա տրանսպորտային կապը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սարախսի և Զահեդանի հետ նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ օրացուցային տարվա վերջ։
դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը