Պայթյուն Հարավային Կորեայի ռազմական գործարանում. զոհեր և վիրավորներ կան

Բաժանորդագրվել

Գործարանում զենքի առանքային համակարգեր են արտադրվում, այդ թվում՝ մարտավարական «երկիր-երկիր» հրթիռները։

Հարավային Կորեայի պաշտպանական գործարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Տեջոն քաղաքի Hanwha Aerospace ձեռնարկությունում։

Եվս երկուս մարդ վիրավորվել են։

Գործարանում զենքի առանքացյին համակարգեր են արտադրվում, այդ թվում՝ մարտավարական «երկիր-երկիր» հրթիռները։ Ձեռնարկությունը զբաղվում է նաև կառավարվող զենքի և շարժիչ համակարգերի մշակմամբ։

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ վթարին արձագանքելու և հետաքննություն անցկացնելու համար։

Leave a comment