ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել իրանական ռադիոլոկացիոն կայանին և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին՝ ի պատասխան, ինչպես նշվում է, Իրանի «ագրեսիվ գործողությունների», այդ թվում՝ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ «ճշգրիտ և նպատակային հարվածները» իրականացվել են շաբաթ և կիրակի օրերին՝ ի պատասխան Իրանի գործողությունների։ ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ MQ-1 անօդաչուն գործել է միջազգային ջրերի վրա, իսկ ամերիկյան կործանիչները ոչնչացրել են իրանական հակաօդային պաշտպանության միջոցներ, ցամաքային կառավարման կետ և երկու կամիկաձե անօդաչու սարք, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք էին տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար։

Իր հերթին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել այն ամերիկյան ռազմաբազային, որտեղից, ըստ իրանական կողմի, իրականացվել էր հարձակումը Իրանի Սիրիկ կղզու վրա։

Իրանական զինվորականների տվյալներով՝ գործողությունն ավարտվել է հաջողությամբ, և նախապես նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment