ԱՄՆ-ն փորձում է նոր հրադադարի հասնել Լիբանանի ու Իսրայելի միջև

Բաժանորդագրվել

Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ նոր հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու փորձով», – գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։

Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունն առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։

Բանակցությունները առաջ մղելու համար Վաշինգտոնը առաջարկել է, որ որպես առաջին քայլ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է զերծ մնա Բեյրութում էսկալացիայից։

Մայիսի վերջին Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հզբոլլահի» ուժերին բոլոր ուղղություններով: Ավելի ուշ Նեթանյահուն հրամայել Է Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) ընդլայնել և խորացնել վերահսկողությունը Լիբանանում այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում գտնվում էին «Հզբոլլահի» վերահսկողության տակ: Մայիսի 31-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցցանցում հայտնել էր Լիբանանի հարավում խաչակիր իրների Բոֆոր ամրոցի գրավման մասին։

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է ապրիլի 16-ին հայտարարաված 45-օրյա հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։

Leave a comment