Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Օվերչուկ

Հայաստանում գազի հետ կապված կարող է բարդ իրավիճակ ստեղծվել Ռուսաստանից մատակարարումների դադարեցման դեպքում, սակայն ՌԴ-ն չի ցանկանում իրավիճակի սրում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Հայաստանը պետք է հաշվի առնի գործող գազատարների երթուղիներն ու հնարավոր մաքսատուրքերը։ Երևանում ռուսականից բացի այլ գազ չի լինի։ Հարցը միայն այն է, թե որտեղից Հանրապետությունը կստանա այդ գազը։

Ռուսական գազի շուկայական գնով մատակարարման և միջնորդների ներգրավման դեպքում Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ: Նրանց ընդամենը պետք է նայել քարտեզին, տեսնել, թե ինչ խողովակաշարեր են այնտեղ գործում նույնիսկ հիմա։ Անմիջապես կտեսնեն, թե ումից են նրանք ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման տուրքը, հաշվի առնելով այն, որ դա լինելու է շուկայական գին, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ եկամտի իրենց բաժինը։ Ուստի Հայաստանում իրավիճակը շատ բարդ է լինելու»,- ասել է Օվերչուկը:

Leave a comment