Հ1-ում բանավիճում էին ապագա Ուժեղ Հայաստան պետության տեսլականը և հայ կնոջը հարգել չկարողացող՝ փոքրիկ խմբակի անօդաչու սարքը. Նարեկ Կարապետյանի արձագանքը

Հանրային հեռուստատեսության՝ ընտրական գործընթացի մասնակից մի քանի ուժերի ներկայացուցիչների բանավեճին արձագանքելով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է.

«Հ1-ում բանավիճում էին ապագա Ուժեղ Հայաստան պետության տեսլականը՝ ի դեմս Արեգա Հովսեփյանի, ու 2010-ական թվականների «Հայկական ժամանակի» վերնագրերի կրկնությունն անվերջ անող ու կողքին կանգնած, կայացած հայ կնոջը հարգել չկարողացող՝ փոքրիկ խմբակի անօդաչու սարքը։

Արե՛գա Հովսեփյան՝ խելացի ու աշխատասեր»։

Նշենք, որ բանավեճին ՔՊ-ից մասնակցում էր  Վահագն Ալեքսանյանը։

Leave a comment