Ռուսական մահակից մինչև անկախություն. ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացվում է


Հայաստանի տնտեսությունը թոթափում է ռուսական կախվածությունը, լրջորեն դիվերսիֆիկացվում։


Մասնագետների գնահատմամբ՝ անչափ կարևոր նշանակություն ունի Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող գործակցությունը:


Մայիսի 5-ին տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներից են տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտում գործակցության ստորագրված փաստաթղթերը։


Առանձնակի նշանակություն ունի Հայաստանում ներդրումների հրավիրող փաստաթուղթը: Եվրամիությունը խրախուսում է մեր երկրում խոշոր ներդրումները՝ 30 միլիոն եվրո ներդրմամբ յուրաքանչյուր նախագծում խոստանալով հատկացնել ֆինանսավորման 80 տոկոսը: 


Մասնագետները կարևոր իրադարձություն են համարում նաև Եվրամիությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային նոր կցորդի նշանակումը, նշում են՝ մեկ շուկայից կախվածությունը թոթափելու պրոցեսն արդեն անշրջելի է։


Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

Դիտումների քանակ16

Leave a comment