«Հայաստանը պարզապես պետք է նայի քարտեզին և տեսնի, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում». Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Նրանք (Հայաստանը) պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գինը: Քանի որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ կբարդանա», – ասել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment