ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Վարդան Օսկանյանը հերքում է, թե 2007 թվին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի էր Հայաստանից։
«Միակ տարբերությունը ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը ավելի շատ փող է ծախսել, քան Հայաստանը։ Դա էլ այն պատճառով, որ ՀՀ–ն ռազմական տեխնիկա է ձեռք բերել շատ ավելի հարմար գներով»,- ասում է նա։
Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թ. Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում, ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը և թվեր ներկայացրեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ