Փարիզը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով

https://arm.sputniknews.ru/20260531/parizy-mak-i-akh-artakarg-nist-e-pahanjel-libananum-israjeli-gvortsvoghutjunneri-pattsharvov-102835965.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101853246_0:0:1333:1000_1920x0_80_0_0_ceffa4d008a205c9c83e5d68f0c3eaec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, նիստ, լիբանան, իսրայել, պատերազմ, ժան-նոել բարո

ֆրանսիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, նիստ, լիբանան, իսրայել, պատերազմ, ժան-նոել բարո

Բաժանորդագրվել

Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորտ միջնադարյան ամրոցի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել՝ կապված Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության հետ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորտ միջնադարյան ամրոցի նկատմամբ։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրահանգել է զինվորականներին ընդլայնել «Հզբոլլահի» դեմ գործողությունը և ուժեղացնել վերահսկողությունը Լիբանանի հարավում գտնվող տարածքների նկատմամբ։

«Ես խնդրել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել», – BFM հեռուստատեսության եթերում ասել է Բարոն։

Նա Թել Ավիվի գործողություններն անընդունելի է համարել և անվանել «լուրջ սխալ»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ոչինչ չի կարող արդարացնել Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները Լիբանանում և նրա առաջխաղացումը երկրի տարածք։ Իսրայելական ուժերի Լիբանանի խորքում առաջխաղացումը ուղեկցվել է «Հզբոլլահի» կողմից իսրայելական քաղաքների և գյուղերի վրա հրթիռային հարձակումների աճով։

Կիրյաթ Շմոնա, Նահարիա, Սաֆեդ, Կարմիել և այլ քաղաքներում արդեն հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Ներքին ճակատի հրամանատարությունը խստացրել է հանրությանը տրված հրահանգները հյուսիսային շրջաններում հավաքների և կրթական հաստատությունների վերաբերյալ։

Leave a comment