Վարչապետի թեկնածուն որդի է ունեցել.Առավոտ
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը վերջին երկու օրերին ավելի մեծ ոգեւորությամբ է շարունակում քարոզարշավը Հայաստանի տարբեր մարզերում։ Պատճառը մայիսի 28-ին կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի չորրորդ զավակի՝ երկրորդ որդու լույս աշխարհ գալն է։ Aravot.am-ի հետ զրույցում բազմազավակ հայրն ասաց. «Ուժը, զգացումները, որ որդիս պարգեւել է ինձ, բառերով փոխանցելը հեշտ չէ։ Ես պատահականությունների չեմ հավատում։ Ես հավատում եմ Աստվածային նախախնամությանը։ Քանի որ զավակս ծնվել է մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, օրվա խորհրդով նրան տվել ենք Արամ անունը։ Իմ համար դրա մեջ շատ մեծ իմաստ կա ու այն այս գործընթացների մեջ հազարապատկել է էներգիան, ուժը, հավատը։ Թեպետ հավատը միշտ կա, բայց այնուամենայնիվ, հազարապատկվել է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/05/31/1560370/